.jpg)
Արձանագրվել է արգելված վայրերում մեքենա կայանելու 23 և ծխելու 12 դեպք
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի են ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություններ:
Ինչ վերաբերում է վարչական շրջանների շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և ձևավորման աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են: Ընթացքի մեջ են նաև շենքերի պատերի և կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Բակային տարածքների ձևավորման և նկարազարդման մասով Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 64 հասցեներում աշխատանքներն ավարտված են, ևս 25-ում դեռ շարունակվում են: