ՊՆ. Ռազմական ինստիտուտում թունավորման մասին լուրերն ապատեղեկատվություն են
30/05/2013 18:13

ՊՆ. Ռազմական ինստիտուտում թունավորման մասին լուրերն ապատեղեկատվություն են

Այսօր համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի է ունեցել մասսայական թունավորման դեպք, որի հետևանքով մի խումբ կուրսանտներ տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Մանավորապես Nrnak.com կայքը` որպես այս ինֆորմացիայի աղբյուր, նշում էր քաղաքացու կողմից խմբագրություն ուղարկված նամակը:

Aysor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից, որի հերթապահ բուժքույրը հերքեց թունավորումով 10 կուրսանտի հիվանդանոց ընդունման մասին լուրերը:

Բուժքույրը չցանկացավ ներկայանալ, նշելով, որ հեռախոսով մեկնաբանություն չի կարող տալ.

«Վաղն առավոտյան կարող եք այցելել մեզ մոտ ու նայել ընդունման մասին բոլոր գրանցումները»,- ասաց բուժքույրը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը.

«Լուրերը կմեկնաբանեմ միայն մի բառով` ապատեղեկատվություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
 

ՊՆ. Ռազմական ինստիտուտում թունավորման մասին լուրերն ապատեղեկատվություն են