Մեծ Բրիտանիան կպահպանի տեղը ՖԻՖԱ-ի գործկոմի կազմում
30/05/2013 19:10

Մեծ Բրիտանիան կպահպանի տեղը ՖԻՖԱ-ի գործկոմի կազմում

Մեծ Բրիտանիան Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայում (ՖԻՖԱ) ներկայացված է գործադիր կոմիտեում, չնայած այն բանին, որ ՖԻՖԱ-ի համաժողովը կզրկի նրան փոխնախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու իրավունքից: Այս մասին հայտարարել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքս Հոռնը, ում խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:

Սպասվում է, որ ՖԻՖԱ-ի համաժողովը վաղը որոշում կկայացնի, որ Բրիտանիան ՖԻՖԱ-ում փոխնախագահ չի ունենա, փոխարենը Անգլիան, Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան ու Ուելսը կպահպանեն ազդեցությունը Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների խորհրդում` մի կազմակերպությունում, որը լիազորված է փոխել ֆուտբոլ խաղի կանոնները:

«Մենք Եվրոպայի մեր գործընկերներին առաջարկեցինք, որ փոխնախագահներից մեկը լինի Բրիտանիայից, և բոլորը գոհ էին: Դրականն այն է, որ բրիտանական չորս ասոցիացիաները մոտ կլինեն Եվրոպային, այլ ոչ թե կհեռանան նրանից, ուստի սա փոխշահավետ որոշում է»,- նշել է Հոռնը:

Նա պատմել է, որ 2015 թ.-ից ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնի համար Բրիտանիայի թեկնածությունը կորոշվի ոչ թե 4 ասոցիացիայի կողմից, այլ 4 հավակնորդներ կներկայացվեն ՈՒԵՖԱ, և ՈՒԵՖԱ-ի անդամները կմասնակցեն քվեարկությանը: ՖԻՖԱ-ի գործող փոխնախագահ հյուսիսիռլանդացի Ջիմ Բոյսն այդ պաշտոնում կմնա ևս երկու տարի:

Մեծ Բրիտանիան կպահպանի տեղը ՖԻՖԱ-ի գործկոմի կազմում