ԱԳՆ շենքը վաճառել են առանց ԱԳՆ-ի
30/05/2013 21:26

ԱԳՆ շենքը վաճառել են առանց ԱԳՆ-ի

«Գրավոր համաձայնություն տրվե՞լ է՝ ԱԳՆ-ն շենքի վաճառքի հետ կապված»,- այսօր ԱԺ-ում ԱԳՆ-ի բյուջեի կատարողականի ներկաայցման ժամանակ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանին նման հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Ձեր հարցը իմ լիազորությունների շրջանակից դուրս է»,- արձագանքեց Զ. Մնացականյանը: 

Եվ քիչ էր մնում, որ Արամ Մանուկյանն արձանագրեր, որ «իր հարցերին չեն պատասխանում», երբ ԱԺ պատգամավոր, նիստը վարող  Գագիկ Մինասյանը փոխանցեց, որ հարցին կպատասխանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Ջանջուղազյանը ԱԳՆ շենքի հետ ի՞նչ կապ ունի»,- զարմացավ Մանուկայնը, սակայն պարզվեց, որ կապ ունի: Ատոմ Ջանջուղայնաը շեշտեց, որ, թեև ԱԳՆ աշխատակազմը աշխատում է Կառավարության թիվ երկրորդ շենքում, սակայն շենքի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է և ԱԳՆ-ի համաձայնության խնդիրը չկար:

Նիստի ավարտին, երբ Aysor.am-ի թղթակիցը Զոհրաբ Մնացականյանից հետաքրքվեց, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի շենքի վաճառքի հետ կապված, նա պատասխանեց, որ օր առաջ ցանկանում է շենքից դուրս գալ, քանի որ շենքում աշխատելու պայմաններ չկան:

 

ԱԳՆ շենքը վաճառել են առանց ԱԳՆ-ի