.jpg)
Բախվել են փաստաբանի, Ֆիննախի և ՀՀ-ում Կորեայի դեսպանի ավտոմեքենաները
Այսօր` ժամը 17:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Գ. Հ. վարած «Volkswagen Golf» մակնիշի, 27-ամյա Հ. Ս-ի վարած «Kia Optima» մակնիշի և 35-ամյա Է. Ա. վարած «Mercedes S 500» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ: Այս պահին 1-03 շտապ օգնության բրիգադը բժշկական օգնություն է ցուցաբերում անչափահաս մի տղայի:
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, «Mercedes»-ի վրայից համարանիշները հանել էին: Աղբյուրը հայտնում է, որ «Volkswagen»-ի վարորդ Գ. Հ-ն փաստաբանների պալատի փաստաբան է, «Kia»-ի համարանիշները հաշվառված են Ֆինանսների նախարարության հաշվեկշռում, իսկ «Mercedes»-ը սպասարկում է Հայաստանում Կորեայի հանրապետության հյուպատոսին: