.jpg)
Կոյուղում հայտնված փոքրիկի պատմությունը, կարծես, հանգուցալուծվում է
Չինաստանում կոյուղու խողովակից դուրս բերված նորածին տղային հիվանդանոցից վերցրել են մայրական տատն ու պապը: Այս մասին հայտնում է Daily mail-ը:

Երեխային վերադարձրել են ընտանիք, երբ իշխանությունները պարզել են, որ փոքրիկը կոյուղում է հայտնվել դժբախտ պատահարի արդյունքում:

Երեխայի մայրը հղիացել է արտամուսնական կապից, որից հետո փոքրիկի հայրը լքել է նրան: 22-ամյա կինը պատմել է, որ հղիության ընդհատման հնարավորություն չի ունեցել և նաև չէր կարող լինել միայնակ մայր:

Այս դեպքերից հետո հայտնվել է նաև երեխայի հայրը: Նա դիմել է, որպեսզի իրականացվի հայրության հաստատման թեստ և եթե պարզվի, որ երեխան իրենն է, նա պատրաստ է կնոջ հետ քննարկել ապագայի և մասնավորապես երեխայի խնամքի հետ կապված հարցեր:

Ոստիկանության տվյալների համաձայն` կնոջը ոչինչ չի սպառնում:
Չինական ԶԼՄ-ների հաղորդմամբ` կինը որովայնային ցավեր է ունեցել, գնացել է զուգարան և այնտեղ էլ ծննդաբերել երեխան, որն ընկել է կոյուղու խողովակի մեջ: Կինը պատմել է, որ փորձել է ինչ-որ բան անել, սակայն շատ վախեցած է եղել:
Նշվում է, որ հենց կինն է աղմուկ բարձրացրել և ամբողջ ընթացքում գաղտնի դիտել փրկարարների գործողությունները:
Նախորդող հրապարակում` Չինաստանում փրկել են զուգարանակոնքը նետած նորածնին. Ֆոտոշարք