Այծ-ահաբեկչի տեսանյութը դիտվել է 3 մլն անգամ(Տեսանյութ)
30/05/2013 12:15

Այծ-ահաբեկչի տեսանյութը դիտվել է 3 մլն անգամ(Տեսանյութ)

Բրազիլիայում քաղաքացիների վրա այծի հարձակման տեսանյութը համացանցում 3 օրվա ընթացքում դիտվել է 3 միլիոն անգամ:

Vesti.ru-ի փոխանցմամբ` ընտանի կենդանիները սկզբում հանգիստ զբոսնել են Սան-Պաոլոյի փողոցներում, սակայն ինչ-որ պահի սկսել են հարձակվել մարդկանց վրա:

Տեսանյութում երևում է, որ տարեց կինը փորձում է այծին հեռացնել նրան վախեցնելով, սակայն բավականին ուժեղ հարված է ստանում:

Կնոջը փորձում է օգնել փողոցում գտնվող մի տղամարդ, սակայն նա էլ է ենթարկվում այծի հարձակմանը և հեռանում:
 

Այծ-ահաբեկչի տեսանյութը դիտվել է 3 մլն անգամ(Տեսանյութ)