Հունիսի 1-ին համերգ` հոսպիտալի վատառողջ զինվորներին ոգևորելու համար
30/05/2013 19:55

Հունիսի 1-ին համերգ` հոսպիտալի վատառողջ զինվորներին ոգևորելու համար

Հունիսի 1-ին, ժամը 13:00-ին Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում տեղի կունենա Հայաստանի առաջին անկախ հանրապետության օրվան նվիրված համերգային ծրագիր: Միջոցառմանը կմասնկացեն Երևանի պետական լեզվաբանական համալսարանի տաղանդաշատ ուսանողներ, ինչպես նաև հայ էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ: Այս ծրագրի առանցքային նպատակներից մեկը աշխույժ համերգային ծրագրով զինվորական հոսպիտալի վատառողջ զինվորներին ոգևորելն ու քաջալերելն է: Այս մասին հայտնում են ԵՊԼՀ Ուսանողական խորհրդից: 

Հունիսի 1-ին համերգ` հոսպիտալի վատառողջ զինվորներին ոգևորելու համար