Ս.Ալեքսանյանի եղբորորդին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար կնշանակվի
30/05/2013 09:49

Ս.Ալեքսանյանի եղբորորդին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար կնշանակվի

«Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից և ինաուգուրացիայից հետո Երևանի փոխքաղաքապետ է դառնալու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Օհանյանը: Նրա փոխարեն էլ, ինչպես հայտնել էին թերթի աղբյուրները, թաղապետ է նշանակվելու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Օհանյանը, սակայն, հրապարակման հաջորդ իսկ օրը շտապեց հերքել տեղեկությունը:

Իրականում, օրերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ժողով է եղել, որին մասնակցել է նաև Ս. Ալեքսանյանի եղբորորդին` Արտակ Ալեքսանյանը: Թաղապետարանում արդեն բոլորն են տեղյակ, որ հենց նա է լինելու իրենց ապագա ղեկավարը: Ի դեպ, երիտասարդ Ալեքսանյանը հենց այդ դիրքերից էլ խոսել է թաղապետարանի աշխատակիցների հետ: «Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը ընդամենը 25 տարեկան է: Նա Սամվել Ալեքսանյանի` տարիներ առաջ ինքնասպան եղած եղբորորդին է»,-գրել է ՀԺ-ն: 

Ս.Ալեքսանյանի եղբորորդին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար կնշանակվի