Իբիշևիչ. «Շտուտգարտը» կարող է հաղթել «Բավարիային»
30/05/2013 18:25

Իբիշևիչ. «Շտուտգարտը» կարող է հաղթել «Բավարիային»

Գերմանական «Շտուտգարտի» բոսնիացի հարձակվող Իբիշևիչը երազում է նվաճել Գերմանիայի գավաթը:

«Չնայած «Շտուտգարտն» անհաջող մրցաշրջան է անցկացրել, այդուհանդերձ, մենք կարող ենք հաղթել «Բավարիային»: Այդ թիմն արդեն պարտվել է այս մրցաշրջանում, և եթե մյունխենցիները թեկուզ մեկ րոպեով թուլանան կամ թերագնահատեն մրցակցին, դրանից մենք անպայման կօգտվենք: Մեզ համար հաղթանակը Գերմանիայի գավաթի խաղարկությունում անհաջող մրցաշրջանը լավ ավարտելու հնարավորություն է: Պարտավոր ենք հաղթել»,- Իբիշևիչի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Իբիշևիչ. «Շտուտգարտը» կարող է հաղթել «Բավարիային»