ՄԻՊ. Եթե չհատկացվի լրացուցիչ 65 մլն դրամը`կփակենք մարզային գրասենյակները
30/05/2013 13:13

ՄԻՊ. Եթե չհատկացվի լրացուցիչ 65 մլն դրամը`կփակենք մարզային գրասենյակները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիարժեք գործունեության համար պետական բյուջեից լրացուցիչ պետք է հատկացնել 65 մլն դրամ, այլապես մենք ստիպված կլինենք փակել ՄԻՊ մարզային գրասենյակներն ու արագ արձագանքման ծառայությունը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում բյուջեի կատարողականի քննարոկումների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

«Չեմ ուզում ասել, թե սա շանտաժ է, բայց ուրիշ ճանապարհ ուղղակի չկա»,- ավելացրեց Կ. Անդրեասյանը:

ՄԻՊ-ն անդրադարձավ նաև միջազգային դոնոր կազմակերպություններից գրասենյակին տրվող դրամաշներհներին, նշելով, որ դրանք կարող են ազդել կառույցի անկախության վրա:

«Մասնավորապես՝ դոնորները դրամաշնորհ տրամադրելիս պահանջում են ՄԻՊ հայտարարությունները համաձայնեցնել իրենց հետ: Ես նույնիսկ երկրի ներսում իմ հայտարարությունները չեմ համաձայնեցնում որևէ մեկի հետ, առավելևս անհարմար է, որ օմբուդսմենն իր հայտարարությունները ճշտի որևէ այլ մարմնի հետ»,- ԱԺ-ում ասաց Կարեն Անդրեասյանը:

ՄԻՊ. Եթե չհատկացվի լրացուցիչ 65 մլն դրամը`կփակենք մարզային գրասենյակները