Այմարը հեռանում է «Բենֆիկայից»
30/05/2013 20:11

Այմարը հեռանում է «Բենֆիկայից»

«Բենֆիկայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Պաբլո Այմարը կավարտի իր ելույթները լիսաբոնյան թիմում: 33-ամյա փլեյմեյքերի պայմանագրի ժամկետը շուտով կավարտվի, իսկ նոր պայմանագիր նրան չի առաջարկվի: Այս մասին հայտնում է «A Bola»-ն: Ամենայն հավանականությամբ, Այմարը կվերադառնա «Ռիվեր Փլեյթ», որտեղ սկսել է կարիերան:

Հարկ է նշել, որ Այմարը «Բենֆիկայում» հանդես է գալիս 2008 թ.-ից` տեղափոխվելով «Սարագոսայից»:

Այմարը հեռանում է «Բենֆիկայից»