Հունիսի 3-ից Երևանում գործարկվելու են տեսախցիկներ
30/05/2013 18:37

Հունիսի 3-ից Երևանում գործարկվելու են տեսախցիկներ

Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Նալբանդյան-Թումանյան, Կոմիտասի-Վրացական, Մաշտոցի-Իսահակյան, Սեբաստիայի-Տիչինայի և Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Հունիսի 3-ից Երևանում գործարկվելու են տեսախցիկներ