Վրացի «օրենքով գողեր». Ռոբինզոն Արաբուլի
30/05/2013 20:35

Վրացի «օրենքով գողեր». Ռոբինզոն Արաբուլի

61-ամյա Ռոբինզոն Արաբուլին համարվում է քրեական աշխարհի ամենաճանաչված «օրենքով գողերից» մեկը, ով գրեթե 20 տարի անցկացրել է ազատազրկման մեջ:

Արաբուլին դատապարտվել է 5 անգամ, իսկ առաջին դատվածությունը ստացել է 1970-ական թթ.-ի կեսերին:

Ռոբինզոնը հենց առաջին դատվածության ժամանակ «օրենքով գողի» կարգավիճակ է ձեռք բերում, ինչից հետո նրան ևս 3 անգամ դատապարտում են թմրանյութերի համար:

1989 թ.-ին Արաբուլին տեղափոխվում է Մոսկվա և ըստ իրավապահների վերահսկում է Ռուսաստանի կենտրոնական շրջաններ թմրանյութերի տեղափոխման բիզնեսը և լուծում քրեական խմբավորումների միջև հակամարտությունները:

1995 թ.-ին Ռոբինզոնը դատապարտվում է կոկային տեսակի թմրանյութի պահպանման համար, սակայն նրան հաջողվում է շուտ դուրս գալ բանտից:

«Օրենքով գողը» ազատության մեջ երկար ժամանակ չի անցկացնում և 1999 թ.-ին Տվեր քաղաքում Ռոբիզոնը ձերբակալվում է տեղի գործարարներից մեկից գումարներ շորթելու համար:

2003 թ.-ին նրան ձերբակալում են Նեֆտեյուգանսկում գողերի «սխոդկայի» ժամանակ, սակայն իրավապահները նրա մոտ ոչ մի թմրանյութ չեն հայտնաբերում և ազատ են արձակում:

Իրավապահների ուշադրության կենտրոնում «օրենքով գողը» հայտնվում է նաև 2007 թ-ին, երբ  Արաբուլիի վրա մահափորձ է իրականացվում` քիլերը նրա և թիկնապահ Էմիլ Կարապետյանի ուղղությամբ 6 փամփուշտ է արձակում, որից մեկը դիպչում է Ռոբինզոնի ծնոտին, իսկ գնդակներից մեկը վիրավորում է թիկնապահ Էմիլին:

Երկուսն էլ տեղափոխվում են հիվանդանոց և այնտեղ բուժօգնություն ստանում:

Մահափորձը կապում էին նրա գլխավորած հանցավոր խմբավորման ներսում ներկլանային հակամարտությամբ և մրցակցությամբ:

Ոստիկանության տեղեկություններով, Ռոբինզոնը վերջին շրջանում սկսել է վերահսկել գրպանահատներին և մեքենաների գողությամբ զբաղվող խմբավորումներին, որոնք Ռուսաստանում հիմնական ներկայացված են ազգությամբ վրացիներով:

Վրացի «օրենքով գողեր». Ռոբինզոն Արաբուլի