«Բայերը» հաստատում է, որ Շյուրլեն տեղափոխվում է «Չելսի»
30/05/2013 20:28

«Բայերը» հաստատում է, որ Շյուրլեն տեղափոխվում է «Չելսի»

Գերմանական «Բայերի» ղեկավարման խորհրդի նախագահ Վոլֆգանգ Հոլցհոյզերը հաղորդել է, որ գործարքը կկայանա, եթե լոնդոնցիները կատարեն իրենց պարտավորությունները: Հարձակվող Անդրե Շյուրլեն վաղուց է հավաքել ճամպրուկները, իսկ նրա տեղափոխության ժամը մոտենում է:

«Չելսին» մեր հարձակվող Շյուրլեին գնում է որոշակի գումարով, իսկ փոխարենը մենք հաջորդ մրցաշրջանի համար վարձավճարով վերցնում ենք Քևին դե Բրյույնեին,- հայտարարել է Հոլցհոյզերը:- Ես սպասում եմ, որ «Չելսին» հավատարիմ կմնա իր խոսքին»:
Անցած մրցաշրջանում Շյուրլեն Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 28 խաղ, խփել 9 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Դե Բրյույնեն Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան է: Վերջին մրցաշրջանը նա անցկացրել է «Վերդերում»: