.jpg)
Արմեն Գևորգյանը մարզպետների հետ խորհրդակցություն անցկացրեց
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ներկայացվեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿՆ մամուլի ծառայությունից:
Խորհրդակցության ընթցքում նշվեց, որ պարարտանյութի բաշխման գործընթացն արդեն հիմնականում ավարտվել է:
Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ֆինանսների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները համատեղ ուսումնասիրություն են իրականացնելու` ծրագրերի արդյունավետության, նպատակային իրականացման վերաբերյալ և հորդորեց մարզպետներին հետեւել, որպեսզի ծրագրերը ծառայեն բացառապես կառավարության կողմից սահմանված նպատակին:
Մարզպետները նաև տեղեկություններ ներկայացրեցին վերջին օրերին եղանակային վատ պայմանների, մասնավորապես, կարկտահարության հետևանքով մարզերում առաջացած խնդիրների մասին: Արմավիրի մարզպետը զեկուցեց մայիսի 12-ին կարկուտից տուժած համայնքներին կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Ա. Գևորգյանն առաջարկեց աշխատել ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ և սեղմ ժամկետներում ավարտել շահառուների ցուցակների կազմման աշխատանքները` ծրագրի իրականացումն սկսելու համար: