.jpg)
Արցախի նախագահը ԱԻՆ-ում դիտել է ցուցադրական ուսումնավարժությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և ծանոթացել գերատեսչության աշխատանքներին, տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև դիտել ցուցադրական ուսումնավարժությունները:
Այնուհետև տեղի է ունեցել Նախագահ Սահակյանի հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և նախարարության ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել այդ ոլորտում համագործակցության համար` ընդգծելով առկա դրական դինամիկան: