Հորինվել է գարեջուրը սառեցնելու նոր ձև
31/05/2013 20:54

Հորինվել է գարեջուրը սառեցնելու նոր ձև

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում հորինել են նոր տարբերակ` գարեջուրը սառը պահելու համար: Մասնագետները հատուկ այս նպատակով ստեղծել են «Chillsner» անունով սարքը:

Սարքը հիշեցնում է նեղ մետաղական մխոց, որը տեղադրվում է գարեջրի շշի ներսում և սառեցնում է ողջ զանգվածը:

Սարքն օգտագործելուց առաջ հարկավոր է այն սառեցնել, քանի որ դրանում եղած հատուկ գելը, սառչելուց հետո, բավականին երկար ժամանակ պահպանում է սառնությունը և կարող է հովացնել տասնյակ շշեր:

«Chillsner» սարքը կվաճառվի վաղվանից, հատուկ ամռան առաջին օրվա կապակցությամբ: Սարքն արժե 29,95 ԱՄՆ դոլար:
 

Հորինվել է գարեջուրը սառեցնելու նոր ձև