«Մանչեսթեր Սիթին» Նավասի համար առաջարկել է 30 մլն եվրո
31/05/2013 20:44

«Մանչեսթեր Սիթին» Նավասի համար առաջարկել է 30 մլն եվրո

«Մանչեսթեր Սիթին» առաջարկ է ներկայացրել «Սևիլիային»` կապված կիսապաշտպան Հեսուս Նավասի տրանսֆերի գնման հետ:

Հաղորդվում է, որ «Սիթին» հանդես է եկել ոչ պաշտոնական առաջարկով` գնելու Նավասի տրանսֆերը, որի արժեքը կազմում է 30 մլն եվրո: Հենց այդ գումարն է ֆուտբոլիստի պայմանագրում նշված այլ ակումբ տեղափոխության դեպքում փոխհատուցման չափի վերաբերյալ տողում:

Ինքը` ֆուտբոլիստը, չի շտապում ընդունել «Սիթիի» առաջարկը: Նավասն սպասում է «Ռեալի» քայլերին` քաջատեղյակ լինելով, որ մադրիդյան ակումբը նույնպես հետաքրքրված է իր ծառայություններով:

«Մանչեսթեր Սիթին» Նավասի համար առաջարկել է 30 մլն եվրո