Իսպանիայի արքայադստերը տուգանել են տրակտոր վարելու համար
31/05/2013 14:15

Իսպանիայի արքայադստերը տուգանել են տրակտոր վարելու համար

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի 49-ամյա դուստր Ելենան տուգանվել է առանց փաստաթղթերի տրակտոր վարելու համար:

Dni.ru-ի փոխանցմամբ` արքայադուստր Ելենան շատ է զարմացել, երբ ստացել է տուգանքի մասին ծանուցում:

Արքայադուստրը հայտարարել է, որ ինքը Վալյադոլիդ քաղաքում ոչ մի տրակտոր չի վարել և հետագայում պարզվել է, որ ոստիկանները նրան տուգանք են ուղարկել սխալմամբ` շփոթելով վարորդական իրավունքի նույնականացման համարը:

Սխալ տուգանքի համար արքայադուստրը պետք է վճարեր մինչև 3.000 եվրո:

 

Իսպանիայի արքայադստերը տուգանել են տրակտոր վարելու համար