.jpg)
ՖԻՖԱ-ի հեղափոխական որոշումը. գործակալների ինստիտուտը կվերացվի
Ինչպես հայտնի է դարձել «Սովետսկի սպորտին», ՖԻՖԱ-ի համաժողովը որոշում է ընդունել գործակալների արտոնագրման համակարգի վերացման մասին: Այս մասին համաժողովում հայտարարել է ՖԻՖԱ-ի կարգավիճակի և ֆուտբոլիստների տրանսֆերների կոմիտեի ղեկավար Օմար Օնգարոն:
Դա նշանակում է, որ գործակալների գործունեությունն այսուհետ չի վերահսկվի ազգային ֆեդերացիաների կողմից, և գործակալների արտոնագրման ինստիտուտը կվերացվի: Փոփոխություններից հետո, որոնք կատարում է ՖԻՖԱ-ն, ֆուտբոլիստներին ու ակումբներին, ամենայն հավանականությամբ, կառաջարկվի հաշվետվություն ներկայացնել գործակալների կամ այլ միջնորդների հետ իրենց կապերի մասին: Ազգային ֆեդերացիաները գործակալներին չեն կարող որևէ առարկություն ներկայացնել, քանի որ նրանք դադարելու են լինել ֆուտբոլի սուբյեկտ: Գործակալները միաժամանակ կորցնում են ֆուտբոլային մակարդակում իրենց հետաքրքրությունները պաշտպանելու հնարավորությունը:
Կարելի է ասել, որ ՖԻՖԱ-ն, ընդունելով նման որոշում, խոստովանում է, որ գործակալների վրա, ովքեր արտոնագրվում են ազգային ֆեդերացիաներում, անհնար է ազդել կամ վերահսկել նրանց գործունեությունը:
Ըստ առկա տեղեկատվության` մեկ տարվա ընթացքում ՖԻՖԱ-ն փաստաթղթեր կպատրաստի գործակալների արտոնագրման ինստիտուտի վերացման և ակումբների ու ֆուտբոլիստների հաշվետվության վերաբերյալ: