Վրաստանի նախագահը պետբյուջեի հաշվին բոտեքսի 2 վիրահատություն է արել
31/05/2013 19:37

Վրաստանի նախագահը պետբյուջեի հաշվին բոտեքսի 2 վիրահատություն է արել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին առաջիկա օրերին կհրավիրիվի դատախազություն` հարցաքննության: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Վրացական մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն` նա Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում պետական բյուջեի հաշվին բոտեքսի ներարկման երկու գործողության է ենթարկվել, ինչի համար վճարել է  ավելի քան 11 հազար ԱՄՆ դոլար: 

Գաղտնի փաստաթղթերում նաև նշվում է, որ նա ինչ-որ ամերիկյան դերասանուհու մերկ լուսանկարների համար վճարել է 6000 ֆունտ ստերլինգ: Նա նաև վճարել է ամերիկյան բիզնես-լեդի Քրիստինա Բուսավայի` Radisson հյուրանոցում բնակվելու համար և նրան սպորտային կոշիկներ գնել, ինչը կազմել է մոտ 7000 լարի:

Դատախազությունից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում կհարցաքննվեն բոլորը, այդ թվում` նախագահը, քանի որ օրենքը չի բացառում դա: