Հունաստանում լուրերի ժամանակ պորնոֆիլմից դրվագ է ցուցադրվել (Տեսանյութ)
31/05/2013 19:54

Հունաստանում լուրերի ժամանակ պորնոֆիլմից դրվագ է ցուցադրվել (Տեսանյութ)

Հունաստանում հեռուստաընկերություններից մեկի երեկոյան լուրերի ժամանակ ցուցադրել են պոռնոֆիլմից մի դրվագ: Այս մասին գրում է utro.ru-ն:

Հենց այն պահին, երբ լուրերի հաղորդավարը ստուդիայում պատմում էր երկրում ստեղծված ծանր իրավիճակի մասին, նրա մեջքի հետևում տեղակայված էկրանին մեծահասակների համար նախատեսված ֆիլմից կադրեր են երևացել:

Հեռուստալրագրողն այդ ընթացքում ոչինչ չի նկատել ու շարունակել է կարդալ լուրերը:

Հեռուստաընկերությունն արդեն պարզաբանել է տեղի ունեցածը.  «Բանն այն է, որ այդ պահին մեկ այլ հեռուստաալիքով մեծահասակների համար ֆիլմ էր ցուցադրվում և պատահաբար այն հեռարձակվել է մեր եթերով»,- ասել են հեռուստաընկերությունից:
 

Հունաստանում լուրերի ժամանակ պորնոֆիլմից դրվագ է ցուցադրվել (Տեսանյութ)