Սլավոնական համալսարանի ռեկտորը՝ «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամ
31/05/2013 09:08

Սլավոնական համալսարանի ռեկտորը՝ «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ: Արմեն Դարբինյանը, որպես «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամի ընտրությունը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, սակայն պաշտոնական տեսք է ստացել երեք օր առաջ:

Ներկայումս «ԱրմենՏելի» տնօրենների խորհուրդը ունի 5 անդամ, որոնցից միայն Արմեն Դարբինյանն է ազգությամբ հայ, մնացած անդամները ռուսներ են: Արմեն Դարբինյանի նշանակումը` վերջին մեկ ամսում «ԱրմենՏելում» արդեն թվով երրորդ առանցքային կադրային փոփոխությունն է: Մայիսի սկզբին «ԱրմենՏելում» նոր գլխավոր տնօրեն նշանակվել է Անդրեյ Պյանախինը: Տասը օր առաջ էլ ֆիքսված կապի բլոկի նոր տնօրեն նշանակվել է Անդրեյ Պոնոմարյովը: 

Սլավոնական համալսարանի ռեկտորը՝ «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամ