.jpg)
31/05/2013 11:24
Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է 11 երեխաների հորը
Ինդոնեզական Կուպանգ քաղաքի մոտ կոկորդիլոսը հարձակվել է ձկնորսությամբ զբաղվող տղամարդու վրա:
Dni.ru-ի փոխանցմամբ, 11 երեխաների հայր, 53-ամյա Սեմ Լեդոն մեկնել էր Ամաբի գետի մոտ ձկնորսության, սակայն հաջորդ օրը տուն չի վերադարձել:
Նրա ընտանիքի անդամները և ոստիկանները սկսել են որոնել նրան և ժամեր անց գետի մոտ գտել են Լեդոյի իրերը:
Որոշ ժամանակ անց գետում հայտնաբերվել են Լեդոյի գլուխը և մարմնի այլ մասեր: