Գունաբացում ենք մազերը` դարչինի օգնությամբ
31/05/2013 21:04

Գունաբացում ենք մազերը` դարչինի օգնությամբ

Անտիկ ժամանակներից սկսած` թագուհիները ձգտել են գեղեցկության ու կատարելության՝ փոխելով իրենց արտաքին տեսքը: Այս հարցում օգտագործել են հիմնականում բնական միջոցներ: Դարչինի օգնությամբ ոչ միայն հնարավոր է գունաբացել մազերը, այլև ամրացնել մազարմատները:

Դարչինը ստանում են մշտադալար ծառից: Դարչինի հայրենիք են համարվում Շրի Լանկան, Չինաստանը, Հնդկաստանը: Յուրահատուկ բույրի շնորհիվ` այն ընդունված է բոլոր մայրցամաքներում:

Հին Հռոմի գեղեցկուհիները դարչինի օգնությամբ փոփոխում էին մազերի գույնը: Դեռ այն ժամանակ կանայք ձգտում էին մազերի գունաբացմանը: Նրանք, ինչպես և ժամանակակից կանայք, ոսկեգույն մազերի շնորհիվ ավելի թեթև ու երջանիկ էին զգում իրենց:

Այժմ նույնպես կարելի է գունաբացել մազերը դարչինով: Այն օգտակար է մազերի ու գլխամաշկի համար: Սակայն պետք չէ սպասել րոպեական փոփոխության: Ի տարբերություն արհեստական միջոցների՝ բնական միջոցներն ավելի դանդաղ են գործում: Եթե որոշեցիք գունաբացել մազերը այս բնական եղանակով, ապա զինվեք համբերությամբ:

Մազերը գունաբացելու համար ձեզ անհրաժեշտ է 4 ճաշի գդալ աղացած դարչին, 100-150 մլ մեղր, 250 մլ մազերի օդափոխիչ միջոց (кондиционера для волос): Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել ապակյա կամ կերամիկական ամանի մեջ (խուսափեք մետաղական իրերից):

Լվացեք մազերը շամպունով: Սանրեք փայտյա սանրով, բաժանեք մազափնջերի ու ստացված զանգվածը տարածեք մազերին:

Այս ամենից հետո մազերը ծածկեց լոգանքի համար նախատեսված գլխարկով կամ պոլիէթիլենային տոպրակով, այնուհետև փաթաթեք սրբիչով: Թողեք 1-3 ժամ, ըստ ցանկության, այնուհետև լվացեք մազերը տաք ջրով ու սանրեք մանր ատամներով սանրով, քանի որ կարող են դարչինի կտորներ մնացած լինել մազերի մեջ:

Ճիշտ բաղադրատոմսով մի քանի անգամ գունաբացելու դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Մազերը կդառնան առողջ, գեղեցիկ, փափուկ ու փայլող: Առաջին գունաբացումից հետո մազերը 2-3 երանգ ավելի բաց կդառնան, սա կախված է մազերի բնական երանգից ու կառուցվածքից:

Գունաբացում ենք մազերը` դարչինի օգնությամբ