Նալբանդյանը Լեֆորին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը
31/05/2013 17:32

Նալբանդյանը Լեֆորին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը

Այսօր  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերին:
 

Նալբանդյանը Լեֆորին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը