.jpg)
Սինդի Կրոուֆորդը բացում է իր գաղտնիքները
Սինդի Կրոուֆորդը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Չնայած սրան, պարզվում է, Սինդին դեռևս պայքարում է գեղեցիկ կառուցվածք ունենալու համար:

Սինդին խոստովանել է, որ օրեր են լինում, երբ իր հագուստը չի լինում վրայով: 47-ամյա աստղը որոշել է նիհարել մինչև 50 տարեկան դառնալը:

The Edit ամսագրի հետ զրույցում 2 երեխաների մայրը պնդել է, որ ինքը բոլոր կանանց նման է, չնայած իր՝ սուպերմոդելի կարգավիճակին:

«Ես նորմալ կին եմ, երբեմն ես ինձ շատ լավ եմ զգում, երբեմն էլ, ահավոր է, ոչինչ չի լինում հագիս»,- ասել է մոդելը:
Սակայն Սինդին խոստովանում է, որ չի հրաժարվի իր սիրած սննդից և խմիչքից՝ մի քանի կիլոգրամ կորցնելու համար:

Սինդին, ամսագրի հետ զրույցում, իրեն չի համարել նորաձև, ինչպես ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:

«Ես Քեյթ Մոսի նման չեմ, ով հիասքանչ ոճ ունի: Կյանքում իմ նպատակը մշտապես երջանիկ լինելը չէ: Ես ուզում են ունենալ տարբեր զգացողություններ, երբեմն ուրախություն, երբեմն՝ ոչ: Ես ուզում եմ լինել իրական»,- ասում է մոդելը: