Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին
31/05/2013 15:46

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին