.jpg)
Սոչիի Օլիմպիադան ռուս պաշտոնյաների համար փողերը գողանալու միջոց է
«The Seattle Times» պարբերականն անդրադարձել է Սոչիում 2014 թվականին կայանալիք օլիմպիադային ու նշել, որ այս ընթացքում լայնածավալ կաշառակերություն կլինի:
«Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտոնյաները և գործարարներն արդեն միլիարդավոր դոլարներ են գողացել Սոչի 2014-ին նախապատրասատվելու համար:
Նա նշել է, որ արդեն 30 մլրդ դոլար է գողացվել: Ռուսաստանը 2007 թ-ին հայտարարել էր, որ 2014 թ Օլիմպիադայի վրա ծախսելու է 12 մլրդ դոլար: 6 տարվա ընթացքում այդ թիվը հասել է 51 մլրդ դոլար:
Համեմատության համար նշենք, որ 2012թ Լոնդոնում կայացած ամառային օլիմպիադայի վրա ծախսվել էր 14.3 մլրդ դոլար:
Ռուսաստանը «տխրահռչակ» համբավ ունի լայնածավալ կաշառակերության հարցում, որը գերիշխում է բազմաթիվ ոլորտներում, հատկապես շինարարության, իսկ Սոչիում խաղերը հյուրընկալելու համար անհրաժեշտ են նոր կառույցներ և դրանք կարող են առաջարկել մեծ հնարավորություններ կաշառակերության համար»,- գրում է պարբերականը:
«Ես չեմ հիշում օլիմպիական խաղերն առանց կաշառակերության: Դա արդարում չէ և ես շատ եմ ցավում դրա համար, բայց այս երկրում կաշառակերություն եղել է ու կլինի»,- նշել է Միջազգային օլիմպիական կոմիտեի Համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Քիլլին: