.jpg)
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Դպրոցականները հիվանդանոցում են
Այսօր ժամը 17-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու երիտասարդ:
Ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդները մասնակցել են Նոր Նորքի 5-րդ զանգվածի 166 դպրոցի հետնամասի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցած վիճաբանությանը: Դպրոցահասակ տղաների վիճաբանույունն ավարտվել է դանակահարությամբ:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Aysor.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված 15-ամյա Ստեփան Հակոբյանը սուր կտրող-ծակող գործիքով հարված է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում, իսկ 18-ամյա Սերգեյ Աղաջանյանը` որովայնի հատվածում:
Երկու տղաներն էլ վիրահատվել են: