.jpg)
ԱՄՆ Լուիզիանայի Սենատ. Արցախը պատմական հայկական հող է
Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգի Սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն աջակցող բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկանում ենք նահանգի օրենսդիր մարմնի կայքից:
«Լուիզիանայի Օրենսդիր մարմնի Սենատը աջակցում և ողջունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերը, որը որպես անկախ պետություն ապահովում է իր քաղաքացիների` անկախ հասարակություններին բնորոշ իրավունքները: Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անունով, պատմական հայկական հող է: Այն մեծամասամբ բնակեցված է եղել հայերով, սակայն Խորհրդային Միության տարիներին միացվել է Ադրբեջանին»,- ասվում է բանաձևում:
Լուիզիանայի Սենատը նաև կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:
«Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի անվտանգության հարցերում պիտի լինի արդար և ամուր կարգավորում»: