.jpg)
31/05/2013 15:05
Վայոց ձորում կարկուտը պտղատու ծառեր ու ցանքատարածքներ է վնասել
Այսօր՝ ժամը 14.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի պտղատու ծառերը և ցանքատարածքները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: