Աբիդալն այսօր հրաժեշտ կտա «Բարսելոնին»
01/06/2013 18:31

Աբիդալն այսօր հրաժեշտ կտա «Բարսելոնին»

Իսպանիայի առաջնության եզրափակիչ տուրի «Մալագայի» հետ հանդիպումը վերջինը կլինի «Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալի համար` կապտանռնագույն մարզաշապիկով: Այսօր «Կամպ Նոուն» հանդիպումից հետո հրաժեշտ կտա ֆուտբոլիստին:

Նշվում է, որ կատալոնյան ակումբը պատրաստել է հատուկ միջոցառում` նվիրված Աբիդալին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը, իր հերթին, հրաժեշտ կտա երկրպագուներին, թիմակիցներին և մարզիչներին:

Հիշեցնենք, որ Աբիդալը «Բարսայում» հանդես է գալիս 2007 թ.-ից: Այս տարիների ընթացքում նա մասնակցել է 124 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ:

Հավելենք, որ պաշտպանը ենթարկվել էր լյարդի փոխպատվաստման վիրահատության:

Աբիդալն այսօր հրաժեշտ կտա «Բարսելոնին»