Հալեպում երկու հայ է զոհվել
01/06/2013 11:05

Հալեպում երկու հայ է զոհվել

Հալեպում տեղի ունեցած բախումների ժամանակ երկու հայ է մահացել: Այս մասին տեղեկանում ենք «Եռագույն» կայքից:

Հայերից մեկը մահացել է բանտի ռմբակոծության ժամանակ, նրա անունը դեռևս չի նշվում: Երկրորդ զոհը 1961 թվականին ծնված Հարութ Պալապանյանն է: Մայիս 25-ին հրթիռի բեկորը վնասել էր նրա ոտքը: Կայքը նշում է, որ տղամարդը բարեհաջող վիրահատվել է, սակայն մայիս 31-ին մահացել է իր տանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում երկու տարուց ավելի շարունակվող հակամարտության ընթացքում ըստ ՄԱԿ տվյալների զոհվել է ավելի քան 80.000 մարդ, փախստականների թիվը հատել է 1.5 մլն-ի սահմանը, իսկ ներքին փախստականներինը՝ 4.25 միլիոնը: Զոհված հայերի թիվը գերազանցում է 40-ը:

Հալեպում երկու հայ է զոհվել