Բակո Սահակյանն այցելել է Սյունիքի մարզ
01/06/2013 17:17

Բակո Սահակյանն այցելել է Սյունիքի մարզ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է ՀՀ Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ծանոթացել նրա աշխատանքներին:
Նույն օրը երկրի ղեկավարը Կապան մարզկենտրոնում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին:

Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է տեղի կաթի և մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և ներուժ, որոնց ուսումնասիրությունն ու կիրառումը դրական ազդեցություն կունենա նաև Արցախի արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման վրա:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Տաթևի վանական համալիր:
Նախագահին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԼՂՀ պաշտոնյաներ, Սյունիքի մարզի տարբեր կառույցների ղեկավարներ:
 

Բակո Սահակյանն այցելել է Սյունիքի մարզ