Բեռլուսկոնիի դուստրը` «Միլանի» փոխնախագա՞հ
01/06/2013 18:20

Բեռլուսկոնիի դուստրը` «Միլանի» փոխնախագա՞հ

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կարող է լքել իր պաշտոնը` տեղը զիջելով ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի դստերը` Բարբարա Բեռլուսկոնիին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

Իտալական ակումբում կադրային նման փոփոխությունների գաղափարը պատկանում է հենց նախագահին: Նշվում է, որ Բեռլուսկոնիի և Գալիանիի միջև հարաբերությունները լարված են:

Եթե Բարբարան նշանակվի «Միլանի» փոխնախագահ, ապա ակումբի մարզական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի իտալական ակումբի լեգենդ Պաոլո Մալդինին: 

Բեռլուսկոնիի դուստրը` «Միլանի» փոխնախագա՞հ