Ինչպես արագ ազատվել ցելյուլիտից նաև տնային պայմաններում
01/06/2013 21:00

Ինչպես արագ ազատվել ցելյուլիտից նաև տնային պայմաններում

Լողափին լողազգեստով սեթևեթելու շրջանը յոթ սարերի հետևում չէ, ուստի ժամանակն է ազատվել ձմռանը ձեքռ բերված «պաշտպանիչ» շերտից` ցելյուլիտից: 

Միայն նիհարելով այս հարցը չի լուծվում: Շատերը կարծում են, որ ցելյուլիտից ազատվելը երկարատև և բարդ պրոցես է ու հաշտվում են դրա հետ, սակայն կա կարճ ճանապարհ: 

Առաջինը. պետք է տարանջատել ցելյուլիտի խնդիրը մյուս խնդիրներից: Եթե դուք ունեք մարմնի որոշակի հատվածում կենտրոնացված քաշի ավելցուկ, ուրեմն պետք է ազատվել դրանից, որովհետև այն ցելյուլիտի առաջացման նախապայմաններից է: 

Ցելյուլիտը առաջանում է ճարպի կուտակման հետևանքով, որի պատճառով մաշկը ձգվում է և կորցնում առաձգականությունը: Առանձնացնում են կոշտ, փափուկ, թույլ, այտուցով և խառը տեսակներ:

Ցելյուլիտ կարող է առաջանալ էստրոգեն հորմոնի ազդեցության, նյութափոխանակության խանգարման, անառողջ կենսակերպի, ժառանգականության և անգամ ազգային պատկանելության պատճառով:

Դրա դեմ պայքարելու համար ժողովրդական միջոցների օգտագործումը միայն կարող է հավելում լինել հիմնական բուժմանը: 

Բուժման առաջատար միջոցը AW թերապիան է: Նման սարք կա Մադոննայի տանը, իսկ ՌԴ-ում այս սարքը կա միայն որոշակի հիվանդանոցներում:  

Թերմոլիֆթինգը փափուկ ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոցն է, իսկ ուլտրաձայնի հետ միասին այն ունենում է լիպոսակցիայի արդյունք: 

Տարբեր SPA պրոցեդուրաներ ևս դրական ազդեցություն են ունենում, այդ թվում` նաև պասիվ կյանք վարողների մոտ: 

Բժիշկները խորհուրդ են տալիս ցելյուլիտից ազատվելու համար տնային պայմաններում սնվել քիչ-քիչ և հաճախ, զբաղվել սպորտով, օրական խմել 2.5 լիտրից ոչ պակաս հեղուկ, սուրճը թույլատրվում է միայն սովորական, արգելվում է լուծվող սուրճ և գազավորված ըմպելիքներ, խորհուրդ է տրվում օգտագործել Omega 3-6-9 խմբի վիտամիններ, կալցիում մագնեզիումի և C վիտամինի հետ: Ամեն դեպքում` խորհուրդ է տրվում նախ և առաջ խորհրդակցել բժշկի հետ: 

Ինչպես արագ ազատվել ցելյուլիտից նաև տնային պայմաններում