Նոր կարկտահարություն Արմավիրի մարզում
01/06/2013 17:24

Նոր կարկտահարություն Արմավիրի մարզում

Այսօր` ժամը 15.50-16.00 ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Տալվորիկ, Նոր Արմավիր և Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղերի գյուղատնտեսական նշանակության տարածքներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Վնասի չափերը ճշտվում են:  

Նոր կարկտահարություն Արմավիրի մարզում