5 համարի  ավտոբուսի  վարորդները պատրաստվում են գործադուլի
01/06/2013 09:11

5 համարի ավտոբուսի վարորդները պատրաստվում են գործադուլի

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ, 40 ժամի փոխարեն այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել:

Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը ուղղակի վտանգի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել` սրանք են մեր պայմանները, հարմար չի, դուրս եկեք աշխատանքից:

«Քաղաքապետարանին, փաստորեն սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ են` իրենց համար»,- մեկնաբանվել է թերթը: 

5 համարի ավտոբուսի վարորդները պատրաստվում են գործադուլի