Նեյմարի շնորհանդեսին ներկա կլինի կես միլիոն երկրպագու
01/06/2013 17:02

Նեյմարի շնորհանդեսին ներկա կլինի կես միլիոն երկրպագու

Բրազիլացի հարձակվող Նեյմարը երկուշաբթի օրը «Նոու Կամպ» մարզադաշտում պաշտոնապես կներկայացվի ԶԼՄ-ներին և «Բարսելոնի» երկրպագուներին` որպես թիմի նոր ֆուտբոլիստ: 21-ամյա բրազիլացու համար առաջին օրը նոր ակումբում իրադարձություններով հարուստ կլինի:

«Բարսելոնի» համազգեստով Նեյմարը կլուսանկարվի, որից հետո կտեղափոխվի մոտակա հիվանդանոց` բուժզննման ենթարկվելու համար: Եվ, վերջապես, իր ստորագրությունը կդնի կատալոնյան գրանդի պայմանագրի տակ:
Այնուհետև բրազիլացի աստղը կվերադառնա «Նոու Կամպ», որտեղ նրան կսպասեն կես միլիոն երկրպագուներ:
Երեկոյան, արդեն «Բարսելոնի» ֆուտբոլիստի կարգավիճակում, Նեյմարը կանցկացնի իր առաջին մամլո ասուլիսը: 

Նեյմարի շնորհանդեսին ներկա կլինի կես միլիոն երկրպագու