.jpg)
Պ. Մոնյե. ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացել է
Կարծում եմ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համապատասխան կազմակերպությունները առավել ակտիվացել են: Այս մասին, «ՍալամՆյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նրա խոսքով, Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, ցանկանում է և ձգտում, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորվի:
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարճ ժամանակահատվածում լուծում կստանա»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը: