«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ չեն լինի Մոուրինյոյի հրաժեշտի խաղին
01/06/2013 17:45

«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ չեն լինի Մոուրինյոյի հրաժեշտի խաղին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի մրցաշրջանի վերջին հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայի առաջնության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

38-րդ տուրի «Օսասունայի» հետ կայանալիք հանդիպմանը չեն մասնացի նաև Պեպեն, Իկեր Կասիլյասը, Ֆաբիու Կոենտրաուն, Կական, Ռաֆայել Վարանը և Սերխիո Ռամոսը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» վերջին անգամ խաղադաշտ դուրս կգա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:

«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ չեն լինի Մոուրինյոյի հրաժեշտի խաղին