.jpg)
Ալեքսիս Սանչեսն ավտովթարի է ենթարկվել
«Բարսելոնի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն ավտովթարի է ենթարկվել: Կատալոնիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո չիլիացին իր Audi R8 մեքենայով տուն վերադառնալիս է եղել, սակայն մի պահ չի կարողացել կառավարել մեքենան և հայտնվել է հանդիպակաց գոտում:
Սանչեսը կարող էր հրաժեշտ տալ կյանքին, եթե չօգներ մեքենայի անվտանգության համակարգն ու ֆուտբոլիստի արագ ռեակցիան: Այս միջադեպից հետո «Բարսելոնի» ֆուտբոլիստներն անչափ վախեցած Ալեքսիսին տուն են տարել, իսկ մեքենան մնացել է վթարի վայրում: Ոստիկանները կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ` նրա անձը հաստատելու համար: