Ինչպես խնամել մաշկը
01/06/2013 18:41

Ինչպես խնամել մաշկը

Առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ տաք եղանակին նման կրեմները պետք է փակել սառնարանում, քանի որ գարնան գալու հետ մեզ անհրաժեշտ են ավելի թեթև բաղադրությամբ քսուքներ: Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի ձեթի բաղադրությամբ կրեմները: Նորմալ կամ խառը տիպի մաշկի դեպքում` բավական է գլիցերինի բաղադրությամբ թեթեւ կրեմը, իսկ յուղոտ մաշկին լիովին բավական են թեթեւ գելերը, քանի որ այս տիպի մաշկին ավելորդ ճարպ պետք չէ, կարելի է պարզապես պահպանել բջիջների խոնավությունը: Հետո անպայման պետք է հոգ տանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պահպանելու մասին:

Ընդհանրապես կանայք ընտրում են ցերեկային կրեմներ կամ տոնային հիմք` SPF գործոնով: Ի դեպ, քանի դեռ արեւն այնքան էլ շատ չի տաքացնում, կարելի է կատարել մաշկի խորը պիլինգ: Տարբերակները շատ են` սկսած տնային պայմաններում կատարած աղային պրոցեդուրաներից: Պիլինգն անհրաժեշտ պրոցեդուրա է, քանի որ այն ազատում է մաշկը մահացած ու կեղտոտ բջիջներից:

Եթե ձեր մաշկը չոր է, ավելի լավ է հրաժարվել պիլինգից ու նման պրոցեդուրաներից, քանի որ առանց այդ էլ զգայուն մաշկը ևս մեկ անգամ ենթարկվում է վնասման: Այս տիպի մաշկն անհրաժեշտ է պարզապես առավոտյան ու երեկոյան մաքրել ոչ սպիրտային լոսյոններով: Այն խնամքով կազատի մաշկը մահացած բջիջներից ու կվերադարձնի մաշկի տոնուսը: Այս լոսյոնները լավացնում են նաեւ մաշկի արյան շրջանառությունը:

Մաշկի մյուս տիպերը` յուղոտ, նորմալ ու խառը, կարելի է մաքրել ավելի ակտիվ հաճախականությամբ: Եթե դուք նախընտրում եք պիլինգը, ապա տանն ավելի լավ է օգտագործել այն, ինչը պատրաստված է մրգաթթուների հիմքով, որովհետեւ դրանց ազդեցությունը մաշկի վրա ավելի նուրբ է լինում: Տնային պայմաններում խորհուրդ չի տրվում օգտագործել քիմիական պիլինգ, քանի որ նման գործողությունները պետք է անցկացնեն մասնագետները:

Սկրաբներ ու նմանատիպ բաներ կարելի է օգտագործել շաբաթվա մեջ մեկ անգամ, իսկ յուղոտ մաշկ ունեցողներին` կարելի է ավելի հաճախ: Աշխատեք ընտրել արհեստական պոլիմերային հիմքով սկրաբներ, քանի որ դրանք ավելի հարթ են ու չեն վնասի մաշկի արտաքին շերտը:

Գոյություն ունեն սկրաբներ` պատրաստված խաղողի ու ծիրանի կորիզների հիմքով: Դրանք հարմար են ավելի շատ յուղոտ մաշկի համար, իհարկե, այս դեպքում ևս պետք է պաշտպանել մաշկը մեխանիկական ճնշումից: Թեկուզ յուղոտ մաշկը հաստ է բոլոր մյուս տեսակներից, միեւնույն է, այն եւս կարելի է վնասել: Եթե սկրաբի կամ պիլինգի մեջ կա սալիցիլաթթու, ուրեմն այն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, որն էլ նախընտրելի տարբերակ է մաշկի պրոբլեմատիկ հատվածների համար:

Ինչպես գիտեք, հատկապես կանանց մոտ աչքերի շուրջ ամենաշուտն են սկսում կնճիռներ առաջանալ, քանի որ այս հատվածում մաշկային ծածկն ավելի նուրբ է: Կոպերի հատվածի խնամքը պետք է սկսել 20-22 տարեկանից ոչ ուշ: 

Ինչպես խնամել մաշկը