Պարոնյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա
01/06/2013 17:53

Պարոնյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօր` ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 7 շենքի մոտակայքում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Պարոնյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա