Ն. Աբրահամյանը «Գորիսի» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան
02/06/2013 12:42

Ն. Աբրահամյանը «Գորիսի» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան

Այս գիշեր Գորիսի շենքերից մեկի մուտքի մոտ կրակահերթ է արձակվել հայտնի Բուդաղյան եղբայրների ուղղությամբ: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է , ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր:

Նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է հիվանդանոցում, ևս երկուսը` Արտակ Բուդաղյանը  և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել են հրազենային վնասվածքներ և տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: 

Ն. Աբրահամյանը այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր, նրան նոր են տեղափոխել իրենց մոտ և դեռևս պարզ չէ, թե ինչ բժշկական միջամտություն կիրականացվի նրա նկատմամբ: 

Նշենք, որ ԲԿ-ից հայտնեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել միայն Ն. Աբրահամյանը: 

Նախորդող հրապարակում` Կրակել են Բուդաղյան եղբայրների վրա. Գնդապետ Բուդաղյանի վիճակը ծանր է

 

 

Ն. Աբրահամյանը «Գորիսի» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան