Սուրիկ Խաչատրյանի որդին ոստիկանությունում է, թիկնապահը` ձերբակալված
02/06/2013 16:00

Սուրիկ Խաչատրյանի որդին ոստիկանությունում է, թիկնապահը` ձերբակալված

Գորիսում այս գիշեր տեղի ունեցած սպանության փաստով կան ձերբակալվածներ, որոնց անունները նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ գործով արդեն հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ:

Aysor.am-ի տեղեկություններով` ձերբակալվել է նաև Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Սուրիկ Խաչատրյանի որդին, տան աշխատակիցները, թիկնապահները և վարորդը ոստիկանության բաժնում են: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը և Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը:

Նախորդող հրապարակում` Կրակել են Բուդաղյան եղբայրների վրա. Գնդապետ Բուդաղյանի վիճակը ծանր է

Ն. Աբրահամյանը «Գորիսի» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան 

Սուրիկ Խաչատրյանի որդին ոստիկանությունում է, թիկնապահը` ձերբակալված