Հայ «օրենքով գողերը». Արման Ջանինյան` Կալուժսկի
03/06/2013 19:49

Հայ «օրենքով գողերը». Արման Ջանինյան` Կալուժսկի

Ծնունդով Հայաստանի Ալավերդի քաղաքից Արման Ջանինյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Արման Կալուժսկի մականունով, «օրենքով գող» է կարգվել 1996 թ.-ին Մոսկվայում`կալանավայրից դուրս գալուց հետո:

Արման Կալուժսկին «օրենքով գող» է կարգվել մեկ այլ հայազգի ազդեցիկ գողի` Անդոյի աջակցությամբ:

Մի քանի անգամ դատված Ջանինյանը, 2000թ.-ին  զինված հարձակման համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

«Օրենքով գողը» իր 7-ամյա բանտարկությունը սկզբից անկացրել է Ռուսաստանի Իռկուտսկի մարզում, այնուհետև տեղափոխվել է Տվերի մարզ, որտեղ և որոշել է մնալ` 2008թ.-ին ազատ արձակվելուց հետո:

Իրավապահների տեղեկություններով, Արման Կալուժսկին բանտից ազատվելուց հետո հանդիպում է Տվերի մարզի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ և նրանցից պահանջում, որպեսզի յուրաքանչյուր հայ, ով բնակվում է Տվերի մարզում, իրեն վճարի 1.000 ռուբլի:

Գործարարները պետք է վճարեին 2.000-ից 10.000 դոլար: Տեղի հայերի մոտ Ջանինյանի այդ նախաձեռնությունը աջակցություն չի գտել և նա սկսել է սպառնալ Տվերի մարզի հայությանը:

Ոստիկանության տեղեկություններով, տեղի հայ գործարարներից ոմանք գումարներ էին վճարում հայտնի «օրենքով գող» Սևերին, ով բավականին կոշտ տոնով պահանջել է Արմանից դադարեցնել իրեն վճարող հայերի դեմ ուղղված սպառնալիքները, ինչին Կալուժսկին համաձայնվել է:

Ջանինյանի դեմ իրավապահների իրականացված հատուկ գործողության ժամանակ նա ձերբակալվում է և նրա մոտ հայտնաբերում են անձնական զննությամբ 10 գրամ հերոին:

Կալուժսկին դատարանի կողմից դատապարտվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 163 հոդվածի`դրամաշորթություն և 228-րդ հոդվածի` թմրանյութերի անօրինական պահպանում հոդվածների հատկանիշներով և դատապարտվում 8 տարվա ազատազրկման: 

Հայ «օրենքով գողերը». Արման Ջանինյան` Կալուժսկի