Բակո Սահակյանը դիտել է Շեխեր գյուղում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը
03/06/2013 12:33

Բակո Սահակյանը դիտել է Շեխեր գյուղում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղ և դիտել այնտեղ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը կարևորել է հանրապետության գյուղական բնակավայրերում նման միջոցառումների կազմակերպումը` հավելելով, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության առանցքային բաղադրամասերից մեկը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին` միջոցառմանն աջակցելու համար:

Նախագահին ուղեկցում էին ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը և պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանը դիտել է Շեխեր գյուղում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը